Ժամանց և շոու բիզնես - Լիակատար մեկուսացում. Ջուլիա Ռոբերտսը երեխաներին արգելել է հեռուստացույց նայել եւ մուտք գործել սոցիալական ցանցեր

Ճիշտ դաստիարակության, բռնությունից եւ չարությունից պաշտպանված լինելու նպատակով Ջուլիա Ռոբերտսի երեխաները՝ 14-ամյա երկվորյակներ Ֆինեասը եւ Հեզելը, ինչպես նաեւ նրանց 11-ամյա եղբայրը՝ Հենրին, ժամանակն անցկացնում են առաջ գադջեթների։

«Գեղեցկուհին» ֆիլմի աստղի համար մայրությունը բարդ է եղել. դերասանուհին եւ նրա ամուսինը՝ օպերատոր Դեինել Մոդերը, ում հետ նրանք ամուսնացած են 16 տարի, չեն կարողացել երեխաներ ունենալ։ Մի քանի անհաջող փորձից հետո ամուսիններն արտամարմնային բեղմնավորման են դիմել։ 2001թ.-ին դերասանուհին լույս աշխարհ է բերել երկվորյակների։ 2007թ.-ին ծնվել է նրանց որդին՝ Հենրին։

Ռոբերտսը խոստովանել է, որ երազել է բազմազավակ մայր լինելու մասին։ Նա մեծ պատասխանատվությամբ է մոտենում երեխաների դաստիարակությանը։ Ջուլիայի համար շատ բան է վերաիմաստավորվել 2018թ.-ին՝ «Վերադարձնել Բենին» ֆիլմի նկարահանումներից հետո։ Նա մարմնավորում էր դեռահաս թմրամոլի մոր կերպարը։ Դերասանուհին որոշել է հսկողության առավել խիստ միջոցներ ձեռնարկել։

«Ես մեծացել են շատ փոքր քաղաքում՝ համայնքում, ուր պսիխոտրոպ նյութերը դպրոցական կյանքի մաս չեն կազմել։ Ես նույնիսկ գլխի չէի ընկնում՝ ինչ մեծ ազդեցություն կարող են ունենալ հասակակիցները՝ լինի ինչ-որ արգելված պրեպարատ օգտագործելու, թե այլ բանի առաջարկ»,- նշել է նա։

Դերասանուհին իր երեխաներին արգելել է մի շարք հեռուստատեսային ծրագրեր եւ ֆիլմեր։ Դեռահասներին արգելված է նաեւ մուտք գործել սոցիալական ցանցեր։ Ջուլիայի կարծիքով՝ այդ սահմանափակումները կօգնեն վերապրել դեռահասության բարդ տարիքը։ Դերասանուհին հասկանում է, որ ամբողջ կյանքի ընթացքում չի կարողանա երեխաներին արգելել, բայց կփորձի նրանց պատրաստել ժամանակակից կյանքի գայթակղություններին։

 

«Գլխավորը խուճապի չմատնվելն է, այլ դրական ու լավատեսական տրամադրվելը։ Այդ պատճառով սահմանափակումները ժամանակավոր են։ Իմ երեխաները դեռ շատ փոքր են, եւ ես չեմ հասկանում՝ ինչով նրանց կարող է օգտակար լինել սոցիալական մեդիան»,- պարզաբանել է դերասանուհին։

Ֆինեասը, Հեզելը եւ Հենրին շփվում  են հասակակիցների հետ։ Ջուլիան եւ Դենիելը նրանց հետ շատ ժամանակ են անցկացնում, հանգստի մեկնում, սպորտով զբաղվում, արեւայրուք ընդունում, գնումների գնում։ Երեխաներին դաստիարակելու համար Ռոբերտսը բազմաթիվ անգամներ դադար է վերցրել կարիերայում։ Նա նշել է, որ մինչ երեխաների ծնունդը կյանքի 20 տարին նվիրել է կինոյին։ Դերասանուհին կարծում  է, որ այժմ կարող է իրեն նվիրել ընտանիքին՝ առավել ընտրողաբար մոտենալով ֆիլմերի ընտրությանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ