Քաղաքական - Մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը. Ներկա են եղել Արցախի ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաեւ ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

ՊՆ-ից հայտնում են, որ ողջունելով հավաքի մասնակիցներին եւ զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարեւորելով ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի եւ Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի եւ հակամարտությունների ոլորտում առկա եւ հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ