Ժամանց և շոու բիզնես - Բրյուս Ուիլիսը՝ 64 տարեկան հասակում կրկին ամուսնացել է

64-ամյա դերասան Բրյուս Ուիլիսը կրկին երջանիկ նորապսակ է։ Դերասանն ու նրա ընտրյալը՝ 40-ամյա Էմմա Ուիլիսը միմյանց կրկին սեր են խոստովանել՝ իրենց ամուսնության 10-ամյակի կապակցութամբ։ Այդ առթիվ դերասանի կինն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել։

«Տասը տարի անց մենք կրկին ասացինք համաձայն ենք», - լուսանկարին կից գրել է կինը։ «Նորապսակներին» շնորհավորել են երկրպագուները՝ նրանց մաղթելով երջանկություն։

Հարսանեկան արարողությանը ներկա է եղել նաեւ դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը։ Նրանք պահպանել են ջերմ, ընկերական հարաբերություններ։ Մուրը ներկա է գտնվել նաեւ 2009թ․-ի նրանց հարսանիքին։

Արարողությունը զարդարել են Ուիլիսի 5 դուստրերը՝ Մեյբլն ու Էվելինը, նաեւ Մուրի հետ հայրիկին շնորհավորելու են եկել ավագ դուստրերը՝ Ռումերը, Սքաութն ու Տալլուլան։

6-ամյա Մեյբլը և 4-ամյա Էվելինը վարդի թերթիկներ են շաղ տվել, 27-ամյա Սքաութը կիթառ է նվագել, իսկ 30-ամյա Ռումերը սիրահարների համար ռոմանտիկ երգ է կատարել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ