Միջազգային - Ամբոխը սուլոցներով է դիմավորել Մեքսիկայի նախագահին Մեխիկոյում բեյսբոլի մարզադաշտի բացման ժամանակ

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որն աննախադեպ ժողովրդականություն էր վայելում ընտրվելուն հաջորդող առաջին ամիսների ընթացքում, այսօր՝ բեյսբոլի մարզադաշտի բացման արարողության ժամանակ, ենթարկվել է հանրային սուլոցների, հաղորդում է Reuters-ը:

Մեխիկոյի Կարմիր սատանաներ թիմի մարզվելու վայր դարձած մարզադաշտի բացման երեկոյան արարողությանը ամբոխը սուլոցներով է դիմավորել նախագահին:

Ընդ որում՝ դեռ պարզ չէ՝ ինչու է դա տեղի ունեցել:

Ինքը՝ երկրի նախագահը, բացման կապակցությամբ իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ այստեղ ներկա են «ֆիֆի» թիմի երկրպագուները:

Լոպես Օբրադորն ընտրվել էր որպես Մեքսիկայի նախագահ անցյալ տարի հուլիսին:

Նախագահության 5 ամիսների ընթացքում նա ենթարկվել է կտրուկ քննադատության, մասնավորապես, տնտեսական քաղաքականության համար, որը չի ընդունվում բնակչության առավել ապահովված շերտերի կողմից:

Հատուկ քննադատության է ենթարկվել մասամբ կառուցված օդանավակայանի շինարարության չեղարկումը անցած տարվա հոկտեմբերին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ