Սպորտ - «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ֆիլիպե Կոուտինյոյին

«Բարսելոնան» պատրաստ է ամռանը վաճառել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։ Կատալոնական ակումբը կքննարկի 100 միլիոն եվրոյից սկսած առաջարկները, հաղորդում է Marca-ն։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 115 միլիոն եվրո։

2018թ․ հունվարին «Բարսելոնան» Կոուտինյոյի համար անգլիական «Լիվերպուլին» վճարել էր 135 միլիոն եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կոուտինյոն մասնակցել է 26 հանդիպման (16-ում՝ մեկնարկային կազմում), խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ