Միջազգային - Պուտինն ու Էրդողանը ապրիլի 8-ին Մոսկվայում Համագործակցության խորհրդի նիստ կանցկացնեն

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին Մոսկվայում բարձր մակարդակով 2 երկրների Համագործակցության խորհրդի նիստ կանցկացնեն, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի «Պեսկովին:

«Այո: Բարձր մակարդակով Ռուսաստանի եւ Թուրքիայի Համագործակցության խորհրդի նիստ կանցկացվի»,- «Ռիա Նովոստի»-ին ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Էրդողանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը մտադիր է ապրիլի 8-ին Ռուսաստան այցելել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ