Միջազգային - Գրոհայինների արյունահեղ հարձակում Սոմալիում. սպանվել է աշխատանքի փոխնախարարը

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում 2 ավտոմեքենաների պայթեցման եւ աշխատանքի ու  սոցիալական հարցերի նախարարության շենքի վրա գրոհելու պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» արմատական իսլամական խմբավորումը, հայտնում է տեղական Garowe Online պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ գրոհայինները պայթեցրել են 2 ավտոմեքենա, այնուհետեւ հրաձգություն սկսել եւ գրոհել նախարարության շենքի վրա: Այս պահին հարձակումը շարունակվում է:

Պարբերականի տեղեկություններով՝ հարձակման են ենթարկվել նաեւ Սոմալիի հանրային աշխատանքների, վերականգնման եւ բնակարաշինության նախարարության շենքը եւ Բանադիր շրջանի ոստիկանության հրամանատարական կենտրոնը:

Հաղորդվում է զոհերի մասին, բայց նրանց թիվն անհայտ է, քանի որ շրջանը նախկինի պես ռազմական գործողությունների գոտի է: Նախարարության աշխատակիցները շենքից հեռանում են պատուհաններով, մինչ ոստիկանությունը հարձակումը հետ է մղում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ