Ժամանց և շոու բիզնես - Քանյե Ուեսթն իր բրենդի սպորտային կոշիկների բարեգործական տոնավաճառ է կազմակերպել

Քանյե Ուեսթը հանգստյան օրերին կազմակերպել է իր՝ Yeezy բրենդի սպորտային կոշիկների տոնավաճառ։ Բարեգործական միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ նրա կինը՝ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։ Զույգին իր ներկայությամբ աջակցել ՝ Քիմի քույրը՝ Քլոեն։

Վաճառքից ստացված ողջ հասույթը Քանյեն նախատեսում է փոխանցել հիմնադրամի, որը զբաղվում է հոգեկան առողջությամբ։ Աստղային զույգին ընկերակցել են նաեւ նրանց երեխաները՝ Նորթն ու Սեյնթը։ Իսկ Քլոե Քարդաշյանն իր դստեր՝ Թրուի հետ էր։

 

Տոնավաճառի լուսանկարները հայտնվել են Քլոե Քարդաշյանի Instagram-ում։ Քանյեն ներկայացրել է YEEZY Boost 700 V2 «Geode» սպորտային կոշիկների մի քանի տասնյակ զույգ։ Այժմ նման միջոցառումները կլինեն պարբերաբար։ Ռեփերը նախատեսում է նման տոնավաճառներ անցկացնել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ