Քաղաքական - Քոչարյանի խոսակցությունից տպավորություն չստացա, որ նա ծանոթ է Շիրխանյանի նամակին. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի խոսակցությունից տպավորություն չստացա, որ նա ծանոթ է Վահան Շիրխանյանի նամակին: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ երեկ «Մարտի 1»-ի գործի հետ կապված մանրամասներ է քննարկել Ռոբերտ Քոչարյանի հետ. «Ես ինքս էդ նամակի մասին իրեն չասացի, որովհետեւ լրացուցիչ, ավելորդ ինֆորմացիայով ծանրաբեռնել ինքս չեմ ուզում: Երկրորդ, գիտեք, որ Վահան Շիրխանյանն էլ իմ պաշտպանյալն է եւ այս հարցերի մեջ ես աշխատում եմ ընդհանրապես, չմտնել»,-ասաց Ալումյանը:

Հարցին, թե շահերի բախում չկա՞, որ միաժամանակ այդ երկու անձանց շահերի պաշտպանն է, փաստաբանը պատասխանեց. «Հենց որ շահերի բախում նկատեցի, օրենքով իմ քայլերը կձեռնարկեմ դրա հետ կապված: Այս պահին շահերի բախում չկա, որովհետեւ պարոն Քոճարյանը մեղադրվում է մի գործով, Վահան Շիրխանյանը բոլորովին ուրիշ գործով: Դա նույնն է, որ նույն վիրաբույժը վիրահատի երկու անձանց, որոնցից մեկը մյուսի մասին բաց նամակ է գրել»:

Նշենք, որ օրերս պաշտպանության նախկին փոխնախարար վահան Շիրխանյանը բաց նամակով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նրա հասցեին մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ