Հասարակություն - Ռետրո մեքենաներով երթ` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի  հին և պատմական մեքենաների ակումբը կազմակերպել է ավտոարշավ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Ավտոարշավի մասնակիցներն առավոտյան հավաքվել են Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի առջև, որտեղից էլ շարժվել են Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր:

 

Այնտեղ նախատեսված է հանդիպում գյուղի բնակիչների հետ և ծաղկեպսակի տեղադրում, որից հետո ավտոշարասյունը ուղևորվելու է Թբիլիսի, որտեղ էլ ավտոերթի մասնակիցները ծաղիկներ կդնեն Հովհաննես Թումանյանի գերեզմանին:

Երթին մասնակցում են բացառապես ռետրո մեքենաներ:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ