Հասարակություն - Հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չի, հեղափոխությունը քաղաքացու ինքնազգացողության փոփոխությունն է. Փաշինյան

Պահանջի խնդիր չի, ինքնազգացողության խնդիր է, հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չի, հեղափոխությունը քաղաքացու ինքնազգացողության փոփոխությունն է, եթե քաղաքացու  ինքնազգացողությունը չի փոխվել իմ էնտեղ գտնվելը զրո իմաստ ունի: Այս մասին, այսօր՝ մարտի 23–ին, համապետական շաբաթօրյակի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչ Համազգային թատրոնի շենքում հիմնարկեքի հանդիսավոր հատվածի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը հավաքում էր տարածքի աղբը, հիմնականում ծխուկներ. «Դարպասի հետեւը ծխուկների շերտ է, բոլորին տուգանե՞նք՝ ի՞նչ անենք»։

«Հիմա էնպես չլինի, որ քաղաքացիներին դատափետում ենք, բայց սենց տխուր է»,– ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրեր առաջ է եղել Ռանչպար գյուղում. «Պատուհանից ուր նայում եմ աղբ է, մի տեղ կուտակված չի, ամբողջ ճանապարհի եզրին աղբ է։ Առաջինը ծխել չգցելն է, չթափել, հլա  որ էսքանը կարողանանք անել։ Երբ կգաք կասեք արվել է արդեն, շարունակության մասին կխոսենք: Տեսանք աղբը՝ կողքով չանցնենք»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ