Միջազգային - Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է 60 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին

Նախագահ Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է ավելի քան 60 F-16 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թրամփի խորհրդականը Թայվանին կոչ է արել կործանիչների ձեռքբերման պաշտոնական հայց ներկայացնել, որն էլ արվել է այս ամիս։ Ցանկացած նման հայց պետք է վերածվի պաշտպանության նախարարության եւ Պետդեպարտամենտի պաշտոնական առաջարկության, այդ ժամանակ Կոնգրեսը 30 օր կունենա որոշելու՝ հավանություն տա՞, թե՞ ոչ։

ԱՄՆ-ը հրաժարվել էր կործանիչներ վաճառել Թայվանին։ Վերջին անգամ Թայվանն ամերիկյան կործանիչներ գնել էր 1992-ին, նախագահ Ջորջ Բուշի օրոք։

Բարաք Օբամայի վարչակազմը մերժել էր Թայվանի նման հայցը նոր ինքնաթիռների հետ կապված՝ համաձայնելով 2011 թվականին արդիականացնել կղզու գոյություն ունեցող օդատորմիղը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ