Քաղաքական - Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում․ ՊՆ

Բյուջեով 2019թ․ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։ Այս մասին մարտի 22-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռքբերումների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ աշխատավարձների բարձրացումը 5000 եւ նույնիսկ 1000 դրամով լուրջ բեռ կդառնա պետական բյուջեի համար։

Սակայն Բալայանը չի բացառել, որ եթե տարվա ընթացքում առաջանան ազատ ֆինանսական միջոցներ, կառավարությունը կարող է բյուջեում փոփոխություններ նախաձեռնել, եւ այդ միջոցները ուղղվեն զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ