Սպորտ - Հայաստանի եւ Լատվիայի Մ-19 հավաքականները խաղացել են ոչ ոքի

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարին պատրաստվող Հայաստանի Մ-19 հավաքականը Լատվիայում ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի Մ-19 հավաքականի հետ։ Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը հանդիպումն ավարտել է ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Թիմերը եւս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն մարտի 24-ին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացվելու է Երեւանում եւ Հայաստանի թիմն ազատված էր ընտրական փուլից։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ