Ժամանց և շոու բիզնես - Microsoft-ը կդադարեցնի Windows 7 օպերացիոն համակարգի գործարկումն ու թարմացումը

Microsoft-ը 2020թ․ հունվարին կդադարեցնի Windows 7 օպերացիոն համակարգի գործարկումն ու թարմացումը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Microsoft-ը 2009թ․ հոկտեմբերի 22-ից սկսած՝ տասը տարի, իր վրա էր վերցրել Windows 7 օպերացիոն համակարգի գործարկման աջակցության ապահովումը։ Երբ այդ տասնամյա ժամանակաշրջանն ավարտվի, Microsoft-ը կդադարեցնի Windows 7-ի աջակցությունը, որպեսզի մենք կարողանանք մեր ներդրումները կենտրոնացնել նոր տեխնոլոգիաների վրա»,- իր բլոգում հայտնում է ընկերությունը։

 

Microsoft-ը խորհուրդ է տալիս մինչեւ 2020թ․ հունվարն անցնել նոր Windows 10 օպերացիոն համակարգին։

Net Applications վերլուծական ընկերության տվյալներով, Windows 7-ով է աշխատում ողջ աշխարհում անհատական համակարգիչների 40 տոկոսը։

Microsoft Corp.-ը հիմնադրվել է 1975թ․՝ Բիլ Գեյթսի եւ Պոլ Ալենի կողմից։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում։ Ընկերությունը մասնագիտանում է ծրագրային ապահովագրման մշակման ուղղությամբ, մասնավորապես՝ Microsoft-ը մշակում եւ զարգացնում է Windows օպերացիոն համակարգը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ