Հասարակություն - Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Առաջիկա շաբաթ օրը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Բայց արդեն կիրակի օդերեւութաբանները կանխատեսում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, հովիտներում՝ անձրեւի։ Մարտի 24-ին որոշ տեղերում սպասվում է հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վ, օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին աստիճանաբար կնվազի։ Նախնական կանխատեսումներով՝ անբարենպաստ եղանակային պայմանները կպահպանվեն նաեւ հաջորդ շաբաթվա սկզբին։ Ինչպես տեղեկացրել են  «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ օրը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ կիրակի օդերեւութաբանները խոստանում են տեղ-տեղ տեղումներ եւ քամու ուժգնացում մինչեւ 18-20 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +10+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,  

Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+13,  

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+15,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11+13,

Արարատում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+14,  

Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+14,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +9+12,

Արցախում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+12։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ