Ժամանց և շոու բիզնես - «Գահերի խաղ»-ում Դեյներիս Թարգարիենի կերպարը մարմնավորած դերասանուհին 24 տարեկանում հայտնվել է մահվան շեմին

Բրիտանացի դերասանուհի Էմիլյա Քլարկը, որը «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորում է Դեյներիս Թարգարիենի կերպարը, «Դը Նյու Յորքեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ տարիներ առաջ կաթվածի է ենթարկվել։

Դա տեղի է ունեցել 2011թ.-ին, երբ աստղը պատրաստվել է սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին։ Դերասանուհին մարզվել է՝ կազմվածքը պահպանելու եւ սթրեսից ազատվելու համար։ Քլարկը պատմել է, որ հերթական մարզմումից առաջ ինքնազգացողությունը վատացել է եւ կտրուկ գլխացավեր է ունեցել, ինչից հետո հոսպիտալացվել է։

 

Բժիշկներն արյունազեղում են ախտորոշել՝ կաթվածի ծանր տեսակ, որը հիվանդների մեկ երրորդի մահվան պատճառ է դառնում։ 24-ամյա Քլարկը  երկու վիրահատության է ենթարկվել, որոնց մինջեւ ընկած ժամանակահատվածում շարունակել է նկարահանվել։ Դերասանուհին կարողացել է վերականգնվել եւ ավարտին հասցնել նկարահանումները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ