Միջազգային - ԱՄՆ-ն կուժեղացնի Իրանի վրա ֆինանսական եւ քաղաքական ճնշումը. Պոմպեո

Միացյալ Նահանգները կուժեղացնի Իրանի վրա ֆինանսական եւ քաղաքական ճնշումը՝ ձգտելով Մերձավոր Արեւելքում «իր հնարավորությունների ընդլայնմանը»: Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների, ֆինանսական հաստատությունների, ֆինանասական գործակալների դեմ, որոնք զբաղված են «Եմենում հուսիներին, ՀԱՄԱՍ-ին եւ «Հիզբոլլահին» աջակցելու նպատակով փողի ապօրինի փոխանցմամբ»: «Այս վարչակազմը լուրջ ջանքեր է ձեռնարկել բոլոր ուղղություններով»,- նշել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնել էր իրանական միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո: Թրամփի վարչակազմը Իրանին համարում է «ահաբեկչության գլխավոր հովանավորը»՝ ձգտելով ի դեմս եվրոպական դաշնակիցների եւ արաբական գործընկերների կոալիցիա ձեւավորել Իրանին հակազդելու համար:

Մայք Պոմպեոն ներկայումս ավարտում է Մերձավոր Արեւելքի երկրներով շրջագայությունը՝ հուսալով ամրապնդել Իրանի դեմ ճակատը: Նա այցելել է Քուվեյթ, Իսրայել, իսկ ներկա պահին Լիբանանում է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ