Սպորտ - «Ինտերը» զգալիորեն իջեցրել է Մաուրո Իկարդիի գինը

Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ամռանը հնարավոր է հեռանա իտալական ակումբից, որը զգալիորեն իջեցրել է նրա տրանսֆերային գինը։ «Ինտերը» պատրաստ է 26-ամյա արգենտինացի ֆուտբոլիստին վաճառել 50 միլիոն եվրոյով, հաղորդում է Marca-ն։

Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը, իսկ տրանսֆերային գինն ամրագրված է 110 միլիոն եվրո, որը ոչ իտալական ակումբների համար գործում է հուլիսի 1-ից 15-ը։

Իկարդիի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ