Սպորտ - Ամենագնացի ղեկին կրկին Արփինե Մանուկյանն է

Կապանում օրեր առաջ կայացավ «4x4 Օֆֆ-ռոուդ» ակումբի 10 ամյակին նվիրված «Զանգեզուր Թրոֆ»-ի մրցարշավը, որին մասնակցում էր նաև Արփինե Մանուկյանը` միակ հայ աղջիկը, ով մասնակցում է Օֆֆ-ռոուդ մրցարշավներին։ Արփինեի կարծիքով նա այս անգամ շատ ավելի լավ ներկայացավ և գերազանցեց իր նախորդ արդյունքը։
Նրա մասնակցությունը հովանավորել էր Armenaina Great Adventure տուրիստական ընկերությունը։ Արփինեն ցանկանում է մասնակցել արտերկրում կազմակերպվող նմանատիպ մրցարշավների և ներկայացնել Հայաստանը պատշաճ մակարդակով։ Նշենք նաև, որ էքստրիմը հոբբի լինելուց բացի, նաև նրա աշխատանքն է։ Նա կազմակերպում է Օֆֆ-ռոուդ տուրեր և իր ամենագնացով անձամբ ուղեկցում զբոսաշրջիկներին։ Փաստորեն կանայք կարող են վարորդական հմտություններով փայլել ոչ միայն ասֆալտապատ, այլ նաև Օֆֆ-ռոուդ ճանապարհներին. Արփինեն դրա վառ օրինակն է։
 
 
 
Նշենք, որ Tesaket.info-ն բացառիկ զրույց էր ունեցել Արփինե Մանուկյանի հետ՝ դեռ նախորդ մրցարշավից հետո ՝  http://tesaket.info/am/n/n1542640584 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ