Միջազգային - Թրամփը նեղացել է, որ Մակքեյնի ընտանիքն իրեն շնորհակալություն չի հայտնել թաղման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հիշել է հանգուցյալ հանրապետական Ջոն Մակքեյնին՝ նշելով, որ սենատորի ընտանիքն իրեն շնորհակալություն չի հայտնել թաղման համար, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Deadline-ին։

Թրամփն ընդգծել է, որ այդ ինքն է Մակքեյնին «տվել» այն թաղումը, որը «ցանկացել» է սենատորը՝ դա բացատրելով նրանով, որ նա հավանություն է տվել թաղման կարգի պայմաններին։ Նախագահը հավելել է, որ քաղաքական գործչի ընտանիքն իրեն «շնորհակալություն» չի ասել։

Թրամփը հրավիրված չի եղել Մակքեյնի հրաժեշտի արարողությանը, այդպես էր կարգադրել սենատորն ինքը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ