Հասարակություն - «Ուրալյան ավիաուղիները» պարզաբանել են դեպի Երեւան թռիչքների թույլտվության չեղարկումը

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը երթուղային ցանցի կատարելագործման շրջանակում ինքնուրույն հետ է կանչել Ռոսավիացիա որոշ չվերթների թույլտվությունները: Այդ մասին Sputnik Հայաստանի հարցմանն ի պատասխան հայտնել է  «Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը:

Ավելի վաղ ավիաընկերությունը հետ էր կանչել 67 երթուղիների թույլտվությունները, դրանց թվում են նաեւ դեպի Երեւան թռիչքները:

««Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը երթուղային ցանցի կատարելագործման շրջանակում ինքնուրույն հետ է կանչել Ռոսավիացիա որոշ չվերթների թույլտվությունները: Այս քայլերը ձեռնարկվել են ավիանընկերության արդյունավետության բարձրացման նպատակով եւ չեն ազդի նրա գործուենության ընդհանուր ծավալի կամ մատուցվող ծառայույություների որակի վրա», - ասել է ընկերության մամուլի քարտուղար Վերա Գասնիկովան:

Երթուղիների մեծ մասը հետ է կանչվել այն ուղղություններով, որոնք երբեք չեն իրականացվել, քանի որ թույլտվությունների ստացումն ի սկզբանե նշանակում է, որ նման չվերթներն անպայման կիրականացվեն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երթուղով թռիչքների թույլտվությունն անհրաժեշտ փաստաթուղթ է նման թռիչքների ծրագրման համար:

Սակայն չվացուցակում նման չվերթների ներառումը կախված է շատ գործոններից, այդ թվում տնտեսական իրավիճակից եւ ուղղության պահանջարկից:

Ռոսավիացիայի հրամանում նշվում է, որ ընկերությունն ինքնուրույն հետ է կանչել Բառնաուլից, Վոլգոգրադից, Ուֆայից, Տոմսկից, Իրկուտսկից, Կրասնոյարկսից, Նովոսիբիրսկից, Օմսկից եւ Կազանից դեպի Երեւան չվերթները:

Հետ կանչված միջազգային ուղղությունների թվում են նաեւ Ղազախստանի, Ղրղզսատանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ադրբեջանի քաղաքները:

Ներկայումս ավիաընկերության ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում Հայաստանի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Սամարայից, Եկատերինբուրգից, Մոսկվայից, Նիժնի Նովգորոդից եւ Կրասնոդարից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ