Հասարակություն - Որոշ դեպքերում հարազատ եղբայրները չեն կարող ծառայել նույն վայրում․ նոր օրինագիծ ընդունվեց

Պաշտպանության նախարարությունը կառավարություն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով կարգավորումներ են տրվում զինվորական ծառայության կազմակերպման հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերում է եղբայրների՝ նույն զորամասում ծառայելու սահմանափակումներին։

Այս կարգավորմամբ սահմանվում է, որ եթե երկու (եւ ավելի) հարազատ եղբայր միանգամից մեկնում են ծառայության, ապա զորամասի որոշման վիճակահանությանը մասնակցում է նրանցից միայն մեկը, եւ երկուսն էլ գնում են նույն զորամաս։

Բայց եթե եղբայրներից մեկն արդեն ծառայության է որեւէ զորամասում, որտեղ զինծառայողի համար սահմանված են հատուկ պահանջներ (պատվո պահակախումբ, հատուկ նշանակության ստորաբաժանում եւ այլն), ապա եթե նոր ծառայության մեկնող մյուս եղբայրը չի բավարարում այդ պահանջներին, ապա չի կարող զորակոչվել նույն զորամաս։

Կառավարությունում այս հարցի ներկայացման ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս ամենը բացատրեց՝ ի պատասխան ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հարցի, եւ այդ ընթացքում պարզվեց, որ Հակոբ Արշակյանը երկու եղբայրների հետ ծառայել է նույն զորամասում։

Հարցի քննարկմանը միջամտեց նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ասաց, որ այս նախագիծը շատ բան է կարգավորում, քանի որ մինչ այս եղած կարգավորումներում անհստակություններ կային։

Ի վերջո, որոշումը ստացավ կառավարության դրական եզրակացությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ