Տնտեսություն - «Եվրոստան Ույուտը» արտոնություն ստացավ. 700 մլն դրամի ներդրում, 40 նոր աշխատատեղ՝ 260 000 դրամ աշխատավարձով

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիտում բավարարեց «Եվրոստան Ույուտ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

«Եվրոստան Ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Խոսքը հիմնականում ներմուծվող ալյումինե պրոֆիլների մասին է:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է իրականացնել 700 մլն դրամի կապիտալ ներդրումներ, ստեղծել 40 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կլինի 260 հազար դրամ. «Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 19 մլրդ դրամ, որից 13,3 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, 2 մլրդ-ը կիրացվի ԵՏՄ տարածքում, մնացածը կարտահանվի երրորդ երկրներ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ