Կրթություն - Բուհերի հոգաբարձուների խորհուրդները վերանայվել են ապաքաղաքականացման նպատակով. նախարար

Բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհուրդները վերանայվել են դրանց հետագա ապաքաղաքականացման նպատակով: Մարտի 20-ին ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած նախարարության անցյալ տարվա աշխատանքի արդյունքները: Ընդ որում, նրա խոսքով, դպրոցները եւս ապաքաղաքականացվել են:

«Կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ դպրոցների ապաքաղաքականացման մեր ջանքերը հաջողությամբ ավարտվեցին: Մեզ մոտ մի քանի առանձին դեպքեր կային, որոնք համակարգված բնույթ չեն ունեցել, եւ մենք այս խնդիրը լիովին լուծել ենք»,- հայտարարեց նախարարը: Նա նաեւ նշեց, որ դպրոցներում վերացվել է նաեւ համակարգային կոռուպցիան:

Ընդ որում՝ նա, այնուամենայնիվ, ընդունեց, որ որոշ դեպքերում եւ տեղերում այն այս կամ այն ձեւով դրսեւորվում է: «Հնարավոր է՝ որոշ դրսեւորումներ կան ստորին օղակի մակարդակում, բայց մենք քաղաքական կամք ունենք այս երեւույթն ամբողջությամբ արմատախիլ անելու համար»,- պարզաբանեց նախարարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ