Հասարակություն - Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի

Մոսկվայի Հարավային Մեդվեդկովո շրջանում հայտնաբերվել է հայ տղայի մարմին, որը տառապում էր մանկական ուղեղային կաթվածով եւ ոչ մի տեղ չէր սովորում։ Այս մասին քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությանը տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Մարտի 19-ի առավոտյան Մոլոդցովի փողոցի 15 տան 2-րդ մասնաշենքի բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու մարմինը՝ առանց բառնի մահվան արտաքին նշանների։ «Երեխայի գործազուրկ մայրն ասել է, որ տղան տառապում էր բնածին մանկական ուղեղային կաթվածով։ Նա ոչ մի տեղ չէր սովորում, հաշվառված չի եղել Ռուսաստանի հոգենյարդաբանական դիսպանսերում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Մահացածին տարել են դիահերձարան։ Քննիչները շարունակում են պարզել երեխայի մահվան հանգամանքները։Մահացածին տարել են դիահերձարան։ Քննիչները շարունակում են պարզել երեխայի մահվան հանգամանքները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ