Միջազգային - Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դարձավ Ղազախստանի նախագահ

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երդվեց Ղազախստանի ժողովրդի առջեւ, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։

Նա Ղազախստանի նախագահի պաշտոնն ստանձնեց մինչեւ ընտրական ժամկետի ավարտը։ Երդման արարողությունը տեղի է ունենում Ղազախստանի խորհրդարանի պալատների համատեղ նիստում, Մեջլիսի շենքում։

«Հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետեւել Սահմանադրությանը եւ Ղազախստանի Հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վրա դրված բարձր պարտականությունները»,- երդման խոսքերն արտասանեց Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

ԿԸՀ նախագահ Բերիկ Իմաշեւը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին հանձնեց երկրի նախագահի վկայականը, կրծքանշանն ու պետության ղեկավարի դրոշը։

Արարողությունն ընթանում է խորհրդարանի պատգամավորների, Սահմանադրական խորհրդի անդամների, Գերագույն դատարանի դատավորների, կառավարության անդամների, օտարերկրյա պետությունների դեսպանների, ինչպես նաեւ Ղազախստանի առաջին նախագահի ներկայությամբ։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ