Միջազգային - Մեյը կխնդրի Տուսկին կարճ ժամանակով հետաձգել Brexit-ը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրախորհդրի նախագահ Դոնալդ Տուսկին հղած նամակում ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը «կարճ ժամանակով»։ Այս մասին Sky News հեռուստաալիքին տեղեկացրել է բրիտանական կառավարության աղբյուրը։

«Ինձ ճշգրիտ չասացին՝ ինչ ժամկետով է խնդրվում հետաձգումը, բայց մենք ակնկալում ենք, որ մինչեւ հունիսի 30-ը՝ վերջնաժամկետը, մինչեւ երբ մենք կարող ենք դուրս գալ ԵՄ-ից, որպեսզի խուսափենք Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունից»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը։

Sky News-ի տվյալներով՝ Բրիտանիայի կառավարության ղեկավարը Տուսկին կդիմի չորեքշաբթի, մինչեւ Բրյուսելում մարտի 21-ին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների պլանային երկօրյա հանդիպման սկսվելը։

Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը նախատեսում է երկամյա ժամկետի երկարաձգման հնարավորություն, որը տրվում է ԵՄ անդամ երկրին միությունից դուրս գալու համար, եթե այդ նախաձեռնությունն արժանանա Եվրախորհրդի միաձայն հավանությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ