Սպորտ - Աշոտ Կարապետյանը երկրորդ մեդալն է նվաճել Թուրքիայում

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալակիր է դարձել է Թուրքիայում անցկացվող մրցաշարի հսկա ոլորավայրէջքում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 3.49 վայրկյան է հետ մնացել մրցաշարի հաղթողից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 8-րդ տեղը, Արսեն Ղազարյանը՝ 12-րդ, Մայիս Եղիազարյանը՝ 25-րդ, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 27-րդ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ լեռնադահուկորդները Թուրքիայում հանդես էին եկել նաեւ ոլորավայրէջքում: Լավագույն արդյունքը գրանցել էր Աշոտ Կարապետյանը, որը գրավել էր երկրորդ տեղը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ