Հասարակություն - Սեւանի ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սեւանի տարածաշրջանի ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից  հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ