Միջազգային - Նոր Զելանդիայում արձագանքել են ահաբեկչության մասին Էրդողանի խոսքին

Նոր Զելանդիայի ԱԳ նախարար եւ փոխվարչապետ Ուինսթոն Պիտերսը այս շաբաթ Թուրքիա այցի ժամանակ նախատեսում է դժգոհություն հայտնել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության հետ, որը կատարել էր Քրայսթչերչի երկու մզկիթներում ահաբեկչությունից հետո, եւ «անձնական հանդիպման ժամանակ այս հարցում հստակություն մտցնել», հայտնում է 1 News-ը՝ վկայակոչելով Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հայտարարությունը:

Հեռուստաալիքը հայտնում է, որ թուրք առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում ցանկացած ավստրալացի կամ նորզելանդացի, որոնք դավանում են հակամուսուլմանական հայացքներ, կկրկնեն իրենց նախնիների ճակատագիրը, որոնք Գալիպոլիի (Չանաքալեի) ճակատամարտից հետո Թուրքիայի տարածքը լքեցին «դագաղներում»:

 

«Փոխվարչապետը հանդես կգա Թուրքիայում այս մեկնաբանությունների դեմ»,- չորեքշաբթի Քրայսթչերչում լրագրողների առջեւ ելույթ ունենալիս ասել է Արդերնը: «Մեր փոխվարչապետը մեկնում է, եւ ինչպես ինքն է ասել՝ այս հարցում հստակություն կմտցնի անձնական հանդիպման ժամանակ»,- հավելել է նա: Արդերնը նաեւ հերքել է այն ենթադրությունները, որ Էրդողանի հայտարարությունը կփոխի Նոր Զելանդիայի եւ Թուրքիայի միջեւ երկարաժամկետ հարաբերությունները: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը մտադիր կանչել Թուրքիայի դեսպանին, քանի որ Էրդողանի հայտարարությունը վիրավորական է համարում:

Հիշեցնենք, որ ուրբաթ Նոր Զելանդիայում Քրայսթչերչի 2 մզկիթներում տեղի էր ունեցել հրաձգություն, որի հետեւանքով զոհվել էր 50 մարդ, եւս 50-ը՝ տուժել: Նոր Զելանդիայի վարչապետը տեղի ունեցածը ահաբեկչություն էր անվանել: Մեկ մարդու՝ 28-ամյա Բրենթոն Տարանտին սպանության մեղադրանք էր առաջադրվել, շաբաթ դատարանը նրա կալանքի ժամկետը երկարացրել էր մինչեւ ապրիլի 5-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ