Քաղաքական - Մենք չենք թալանելու, կստեղծենք հնարավորություն, որպեսզի դուք աշխատանքով ձեր սոցիալական պայմանները բարելավեք․ Փաշինյան

85 հազար մարդու սոցիալական նպաստներն ու թոշակները բարձրացրել ենք, 200 հազար մարդու աշխատավարձեր բարձրացրել ենք, հիպոթեքային վարկավորման 100 տոկոսանոց աճ է տեղի ունեցել, այս մասին այսօր Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սոցիալական վիճակի բարելավման հարցին։

«Սա մարդկանց սոցիալական վիճակի բարելավման ցուցի՞չ է, թե՞ ցուցիչ չէ։ 2019թ․ հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Այո, Հայաստանում կան մարդիկ, ովքեր ավելի լավ չեն ապրում, բայց հարց է` Հայաստանում կա՞ն մարդիկ, ովքեր ավելի վատ են ապրում»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով, 2018թ․ սեպտեմբերին շատ էր խոսվում գնաճի տեմպերի մասին, սակայն կարողացան շատ կոնկրետ գործողոթուններով գնաճը զսպել։

«Ամենակարևոր փոփոխություններից մեկը, որ տեղի է ունեցել այն է, որ Հայսատանում կար էլիտա, որն ասում էր՝ բրինձ կբաժանեմ, կարտոշկա կբաժանաեմ և այլն։ Մենք մարդկանց համար պետք է ստեղծենք հնարավորություններ»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ չկա սոցիալական պայման բարելավելու այլ եղանակ, քան աշխատանքը։

«Մենք այսօր ասում ենք՝ մենք չենք թալանելու, ձեզ համար կստեղծենք հնարավորություն, որպեսզի դուք աշխատանքով ձեր սոցիալական պայմանները բարելավեք»,- շեշտեց վարչապետը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ