Միջազգային - Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել, գրում է BBC-ն։

«Որոշում եմ կայացրել դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ»,- պետական հեռուստաալիքներով հանրությանն ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է 78-ամյա Նազարբաևը։

Նշվում է, որ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Սենատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ