Քաղաքական - Եթե նույնիսկ այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, իմ վերաբերմունքը չէր փոխվելու. Փաշինյան

«Այնպես չէ, որ ինձ բերում են քարտեզը, ես խաչ եմ քաշում այս սրճարանի վրա, այստեղ կանաչով եմ ներկում, մյուսը՝ դեղինով»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվեց ընդամենը երկու սրճարան, իսկ մյուսները մնացին, որոնցից մեկն էլ, ըստ տեղեկությունների, պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ իր համար բացարձակ տարբերություն չկա, թե ում են պատկանում սրճարանները. «Եթե նույնիսկ այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվելու»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ