Միջազգային - Deutsche Bank-ը Թրամփին ավելի քան 2 մլրդ դոլարի վարկ է տվել. NYT

ԱՄՆ նախագահ դառնալուց առաջ Deutsche Bank-ը Դոնալդ Թրամփին ավելի քան 2 մլրդ դոլարի վարկ է տվել, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The New York Times-ին։

Պարբերականի տվյալներով՝ այդ վարկերը Թրամփին տրամադրվել են մի քանի տարվա ընթացքում։

Ինչպես նշվում է, սկզբում Deutsche Bank-ը հրաժարվել է համագործակցել Թրամփի հետ նրա մի քանի սնանկացումների պատճառով։

Ընդ որում՝ 2005 թվականին բանկը Թրամփին երկնաքերի կառուցման համար տվել է ավելի քան 500 մլն դոլարի վարկ՝ 40 մլն դոլարի երաշխիքով։

Սակայն Թրամփը չի կարողացել վճարել այդ վարկը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ