Քաղաքական - ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը յուրացրել է Աբու Դաբիի կառավարչի համար նախատեսված սեւ խավիարը

ԱՄԷ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դաշգին Շիկարովը յուրացրել է Ադրբեջանի կառավարության կողմից Աբու Դաբիի կառավարիչ Խալիֆ Իբն Զայդ Ալ Նախայանիի համար, որպես նվեր, ուղարկված սեւ խավիարը։ Ինչպես տեղեկացված աղբյուրներից հայտնի է դարձել haqqin.az-ին, խոսքը սեւ խավիարի տասը տարաների մասին է։

Բացի այդ, ներկայում ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանությունում աշխատում է հատուկ հանձնաժողով, որը հետաքննում է կես միլիոն դոլարի անհետացման փաստը։ Կասկած կա, որ այդ գումարը նույնպես յուրացվել է։ Դաշգին Շիկարովը նախկինում ղեկավարել է Պակիստանում եւ Աֆղանստանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունները։ ԱՄԷ-ում դեսպան նա նշանակվել է 2016թ․ հունվարին։

Նշենք, որ սա ադրբեջանա-էմիրաթական հարաբերություններում առաջին ամոթալի միջադեպը չէ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ