Քաղաքական - Ռուսաստանում կպատժեն պետությանը վիրավորելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վարչական  պատասխանատվություն է սահմանում հասարակությանը, պետությանը, պետական խորհրդանիշներին վիրավորող տեղեկատվության տարածման համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Անհարգալից հրապարակումների համար սահմանվում են 30-100 հազար ռուբլու տուգանքներ, կրկնակի իրավախախտման համար՝ 100-200 հազար ռուբլի կամ մինչեւ 15 օր ձերբակալություն։

Եթե նման գործողությունները կատարվել են նախկինում նույն խախտումները երկուսից ավել անգամ կատարած անձի կողմից, տուգանքի չափը կկազմի 200-300 հազար ռուբլի կամ մինչեւ 15 օր ձերբակալություն։

Բոլոր դեպքերում վարչական իրավախախտումների համար գործերի հարուցման մասին 24 ժամվա ընթացքում կծանուցվեն ՌԴ դատախազության մարմինները։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ