Սպորտ - ԵԱ Մ-22. Անուշ Գրիգորյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը դարձավ Վլադիկավկազում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր (ուղիղ եթեր):

51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզուհին մրցեց ռուսաստանցի Գելուսա Գուլիեւայի հետ եւ 3 ռաունդում հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:

Հիշեցնենք, որ 2014-ին Անուշ Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ 2015-ին հաղթել էր նաեւ Հունգարիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մարտի 17-ին ոսկե մեդալի համար կգոտեմարտի նաեւ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Նախօրեին Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալակիր էին դարձել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, որոնք պարտվել էին կիսաեզրափակիչում:

Հայաստանի թիմը Վլադիկավկազ էր մեկնել 10 բռնցքամարտիկով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ