Սպորտ - ԵԱ Մ-22․ Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Վլադիկավկազում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը բավարարվել են բրոնզե մեդալներով։ Նրանք պարտություն են կրել կիսաեզրափակիչի մենամարտերում մրցավարների որոշմամբ՝ 2։3։

Մարտի 15-ին բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը մարտի 17-ին կայանալիք եզրափակիչներում կպայքարեն տիտղոսների համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ