Միջազգային - Փարիզում «դեղին բաճկոնավորները» հարձակվել են Շարլ Ազնավուրի սիրելի ռեստորանի վրա

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» կրկին բողոքի ցույցեր են անցկացնում, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Figaro-ին:

Մասնավորապես, Փարիզում ցուցարարները հարձակվել են Ելիսեյան այգիներում մի քանի էլիտար խանութների , ինչպես նաեւ պայթուցիկ նյութով շշեր են նետել հանրահայտ Le Fouquet's ռեստորանի ուղղությամբ: Ռեստորանի պատուհաններին տեղադրված պաշտպանիչ վահանակները չեն օգնել, եւ արդյունքում կրակը վնասել է վերանդան: Այրվել է նաեւ Le Deauville ռեստորանը:

Fouquet's-ը ներառված է Փարիզի պատմական հուշարձանների ցանկում: Այդ ռեստորանը ֆրանսիական էլիտայի հանդիպման վայրն է: Այդտեղ հաճախ էր այցելում ծագումով հայ շանսոնյե Շարլ Ազնավուրը, ինչպես նաեւ բազում քաղաքական գործիչներ՝ ներառյալ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը տոնել էր այնտեղ իր ընտրվելու փաստը:

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի կեսին կառավարության՝ բենզինի հարկը բարձրացնելու ծրագրերի հետեւանքով: Ակցիան անվանվել էր «դեղին բաճկոնավորներ», քանի որ ցուցարարները կրում էին լուսարձակող բաճկոններ: Դեկտեմբերի 4-ին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր, որ սակագները չեն բարձրանալու, սակայն անկարգությունները շարունակվում են:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ