Միջազգային - Արքայազն Չարլզը կդառնա բրիտանական թագավորական դինաստիայի առաջին ներկայացուցիչը, ով այցելել է Կուբա

Արքայազն Չարլզը կնոջ՝ Կամիլլայի հետ ուղեւորվել է շրջագայության Կարիբյան ավազանի երկրներով, որոնց թվում է կոմունիստական Կուբան՝ հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ նրանք կդառնան բրիտանական թագավորական դինաստիայի առաջին ներկայացուցիչները, ովքեր այցելել են Կուբա։

Բրիտանացի արքազնը եւ նրա կինը նախատեսում են 12-օրյա շրջագայության ընթացքում այցելել Սենտ Լյուիս, Բարբադոս, Սենտ Վինսենտ եւ Գրենադիններ, Սենտ Քիթս եւ Նեւիս, ինչպես նաեւ՝ Գրենադա՝ հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով թագավորական զույգի մամուլի ծառայությանը։

Հայտնում են, որ մարտի 24-ին Չարլզն ու Կամիլլան կժամանեն Հավանա, որտեղ բրիտանական կառավարության խնդրանքով կմնան երեք օր, որպեսզի ընդգծեն բրիտանա-կուբայական հարաբերությունների ջերմացումը։ Նրանք նաեւ կճաշեն երկրի նախագահ Միգել Դիաս Քանելի հետ։

Ինչպես հայտարարել է Կուբայում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնտոնի Սթոքսը, այս այցը արտացոլում է երկու երկրների հարաբերությունների աճը՝ ներառյալ՝ բիոտեխնոլոգիաների եւ թարմացվող էներգիայի ոլորտում համագործակցությունը։

Գործակալությունը նշում է, թե Չարլզը, ով շրջակա միջավայրի ակտիվ պաշտպան է, կայցելի նաեւ բրիտանական ընկերության կողմից կառուցվող արեւային ֆերմա։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ