Սպորտ - «Ռեալը» կփորձի ձեռք բերել Ռահիմ Ստերլինգին

Մադրիդի «Ռեալը» ամռանը կփորձի ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգին, հաղորդում է The Mirror-ը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Դեռ 2016 թվականին Զիդանը խոստովանել էր, որ «Ռեալը» հետեւում է անգլիացի ֆուտբոլիստի խաղին։

Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգը խփել է 21 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Ստերլինգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

«Ռեալը» մտադիր է ամռանը տրանսֆերային շուկայում ծախսել 300 միլիոն եվրո։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ