Քաղաքական - «Շատ լավ պրակտիկա է». Փաշինյանն անակնկալ այցով մեկնում է գյուղերից մեկը. Նա չհայտնեց անգամ գյուղի անունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ անակնկալ, առանց ազդարման ու նախապատրաստման մեկնում է մարզերից մեկի գյուղերից մեկը։ Նպատակը, ըստ Փաշինյանի, մարդկանց հոգսերի, մտահոգությունների հետ ծանոթանալն է։

Փաշինյանն ասաց, որ որոշել է կոնկրետ գյուղը, բայց չի հայտնում դրա անունը, որ ավելորդ աժիոտաժ չսկսվի։ Նրա խոսքով՝ եթե այս փորձը հաջողվի, սա պարբերական բնույթ կստանա, կայցելի տարբեր գյուղեր:

 

«Հույս ունեմ, որ այս փորձից մեր եզրակացությունը կլինի այն, որ սա շատ լավ պրակտիկա: է Անձնական շփումը մարդկանց հետ շատ կարեւոր է, շատ կարեւոր է չկորցնել կապը մարդկանց հետ: Պետք է պահել կենդանի շփումը մարդկանց հետ՝ զարկերակը չկորցնելու համար»,-ասաց նա:

Նա գյուղի սկզբնամասում գտնվող խանութից գնումներ արեց, հարցրեց, թե նիսյայի ցուցակ ունեն եւ ստացավ դրական պատասխան:

Փաշինյանը շրջեց գյուղով, զրուցեց երեխաների հետ: 15-ամյա պատանուց, որն այդ պահին ջրում էր կարտոֆիլները, հետաքրքրվեց, թե ինչպես են ապրում, ինչ աշխատանք են անում, որքան հող ունեն, և տղան պատասխանեց, որ հայրն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան:  

Գյուղացիներից մեկը դիմելով Փաշինյանին, ասաց. «Գյուղապետին ոնց անենք, սաղ գյուղը ծախեց, կերավ», ինչին ի պատասխան վարչապետը կոչ արեց` չքաղաքականացնել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ