Միջազգային - Իրանը փակեց իր օդային տարածությունը Boeing 737 MAX ինքնաթիռների համար

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը արգելք է սահմանել երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX հանրանավերի թռիչքների վրա:

Այդ մասին մարտի 15-ին հայտարարել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի գծով ղեկավար Ռըզա Ջաֆարզադեն:

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը որոշում է ընդունել արգելել Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքում»,- նրա խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: Ethiopian Airlines ընկերության Boeing 737 MAX ինքնաթիռը մարտի 10-ին կործանվել է Եթովպիայում, ինչի հետևանքով զոհվել է 157 մարդ: Ավիաաղետից հետո Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը դադարեցնելու և իրենց տարածքների վրայով դրանց թռիչքներն արգելելու որոշումներ են ընդունել աշխարհի 50-ից ավելի երկրներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ