Քաղաքական - Բակո Սահակյանը «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է տարբեր ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի եւ նվիրվածության համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ