Սպորտ - Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը

Շվեյցարական Նիոնում մարտի 15-ին անցկացվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Այս փուլում բոլոր թիմերը կարող էին հանդիպել իրար:

Կատալոնական «Բարսելոնան» կխաղա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ Թուրինի «Յուվենտուսին» բաժին հասավ Ամստերդամի «Այաքսը», որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին»:

«Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն անգլիական դիմակայությունում, իսկ «Լիվերպուլը» կմրցի պորտուգալական «Պորտուի» հետ:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 9-ին եւ 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 16-ին եւ 17-ին:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Այաքս» (Հոլանդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Կիսաեզրափակիչ

«Տոտենհեմ» (Անգլիա)/«Մանչեսթեր Սիթի» – (Անգլիա) «Այաքս» (Հոլանդիա)/«Յուվենտուս» (Իտալիա)

«Բարսելոնա» (Իսպանիա)/«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)/ «Պորտու» (Պորտուգալիա)

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ