Հասարակություն - Քաղաքացիներն այս սեզոնին կտեսնեն կանաչապատված տարածքը

Օղակաձեւ զբոսայգում գույքագրվում եւ իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որ հետագա քայլերի մասին հստակություն մտցվի։ Նուբարաշենում ծավալուն անտառ հիմնելու ծրագիր կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Հարցին՝ Օպերայի հարակից տարածքների բոլոր սրճարաններ են ապամոնտաժվելո՞ւ, քաղաքապետի մամուլի քարտուղարը դրական պատասխանեց. «Գործընթացը շարունակական է լինելու, դետալների մասին կիմանանք ընթացքում, այս պահին այդ դետալների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ դրանք չկան»։

Կարապետյանը նշեց, որ Օպերայի հարակից տարածքում կոնկրետ արդյունք քաղաքացիները կտեսնեն հաջորդող շաբաթների ընթացքում։ «Այս սեզոնին կտեսնեն կանաչապատված տարածքը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ