Հասարակություն - Բերման է ենթարկվել 19 քաղաքացի. ՀՀ ոստիկանություն

Մինչ այս պահը Օպերային հարակից տարածքներում կառուցված սրճարանների մապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասնակից 19 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Բոլոր 19 քաղաքացիներն ազատ են արձակվել»,–հայտնել են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում են Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը։ Երեկ Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ սրճարանի սեփականատերերի միջեւ, որը, սակայն, արդյունք չի տվել։ Քաղաքապետարանում շեշտում են, որ սրճարաններն ամեն դեպքում ապամոնտաժվելու են։ Սրճարանների սեփականատերերը պնդում են, որ սրճարանների ապամոնտաժման դեպքում 300 աշխատակից կմնան գործազուրկ, ուստի իրենք չեն պատրաստվում թույլ տալ ապամոնտաժումը։ Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու եւ ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը պարբերաբար փորձում էր վերսկսել ապամոնտաժումը, սակայն սրճարանների աշխատակիցների դիմադրությանը հանդիպելով՝ դադարեցնում էր։ «Ժազվե» սրճարանի ապամոնտաժման փորձի ժաքմանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության և սրճարանի աշխատակիցների միջև։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ