Միջազգային - Շվեդիայից աշակերտուհուն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Շվեդ 16-ամյա ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն անցյալ տարվա սեպտեմբերին իրեն հռչակել էր դեռահասների՝ «դպրոցական գործադուլ հանուն կլիմայի» համաշխարհային շարժման առաջնորդ, ընդգրկվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի անվանակարգում, հայտնում է Aftonbladet-ը:

«Իհարկե, անչափ պատվաբեր ու հաճելի է լինել նման հրաշալի մրցանակի անվանակարգում: Սա աներեւակայելի եւ փոքր-ինչ տարօրինակ զգացում է»,- պարբերականին ասել է Թունբերգը:

Պարբերականի տեղեկություններով՝ Թունբերգին առաջադրել են երկու շվեդ եւ երկու նորվեգացի քաղաքական գործիչներ:

Թունբերգը 2019 թվականին Փարիզում երթ էր կազմակերպել, որին, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, մասնակցել է հազար մարդ: Նրա ձեռքին շվեդերեն գրառմամբ վահանակ կար, որը կարելի է թարգմանել որպես «դպրոցի գործադուլ հանուն կլիմայի»: Նախկինում նա դրանով ուղղվել է դեպի Շվեդիայի խորհրդարանի շենք, իսկ ավելի ուշ սկսել է ակցիաներ կազմակերպել այլ երկրներում. նրան հաջողվել էր Բրյուսելում 7,5 հազար մարդու հավաքել: Դեկտեմբերին նա հանդես է եկել ելույթով Կատովիցայում տեղի ունեցած ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով համաժողովում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ