Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա է, խոսել է եւ ասել՝ ամեն ինչ հիմարություն է․ պաշտպան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությանը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։

«Պարոն Քոչարյանը ներկա է նիստին, անընդհատ խոսում է, լիքը բան է ասել։, ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ապացուցվեց, որ գործը ջուր է»,- ասաց Ռուբեն Սահակյանը։

Նշենք, որ միջնորդության քննությունը վերսկսվել է այսօր առավոտյան ժամը 10,00-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ